DEFINITION OF GENOCIDE
What is the
Armenian Genocide?
The atrocities committed against the Armenian people of the Ottoman Empire during WWI are defined as the Armenian Genocide. Those massacres were perpetrated throughout different regions of the Ottoman Empire by the Young Turkish Government which was in power at the time. The first international reaction to the violence resulted in a joint statement by France, Russia and Great Britain, in May 1915, where the Turkish atrocities directed against the Armenian people was defined as “new crime against humanity and civilization” agreeing that the Turkish government must be punished for committing such crimes. Why was the Armenian Genocide perpetrated? When WWI erupted, the Young Turk government, hoping to save the remains of the weakened Ottoman Empire, adopted a policy of Pan Turkism – the establishment of a mega Turkish empire comprising of all Turkic-speaking peoples of the Caucasus and Central Asia extending to China, intending also to Turkify all ethnic minorities of the empire. The Armenian population became the main obstacle standing in the way of the realization of this policy. Although the decision for the deportation of all Armenians from the Western Armenia (Eastern Turkey) was adopted in late 1911, the Young Turks used WWI as a suitable opportunity for its implementation. How many people died in the Armenian Genocide? There were an estimated two million Armenians living in the Ottoman Empire on the eve of WWI. Approximately one and a half million Armenians perished between 1915 and 1923. Another half million found shelter abroad. The mechanism of implementation Genocide is the organized killing of a people for the express purpose of putting an end to their collective existence. Because of its scope, genocide requires central planning and an internal machinery to implement. This makes genocide the quintessential state crime, as only a government has the resources to carry out such a scheme of destruction. On 24th of April in 1915, the first phase of the Armenian massacres began with the arrest and murder of nearly hundreds intellectuals, mainly from Constantinople, the capital of Ottoman Empire (now Istanbul in present day Turkey). Subsequently, Armenians worldwide commemorate the April 24th as a day that memorializes all the victims of the Armenian Genocide. The second phase of the ‘final solution’ appeared with the conscription of some 60.000 Armenian men into the general Turkish army, who were later disarmed and killed by their Turkish fellowmen. The third phase of the genocide comprised of massacres, deportations and death marches made up of women, children and the elderly into the Syrian deserts. During those marches hundreds of thousand were killed by Turkish soldiers, gendarmes and Kurdish mobs. Others died because of famine, epidemic diseases and exposure to the elements. Thousands of women and children were raped. Tens of thousands were forcibly converted to Islam. Finally, the fourth phase of the Armenian genocide appeared with the total and utter denial by the Turkish government of the mass killings and elimination of the Armenian nation on its homeland. Despite the ongoing international recognition of the Armenian genocide, Turkey has consistently fought the acceptance of the Armenian Genocide by any means, including false scholarship, propaganda campaigns, lobbying, etc. |
Ի՞նչ
է
Հայոց
ցեղասպանությունը:
Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի` 1915թ. մայիսի 24 համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը: Ինչու՞ իրագործվեց Հայոց ցեղասպանությունը: Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, այն է, հսկայածավալ Թուրքական կայսրության ստեղծում, որը, տարածվելով մինչև Չինաստան, իր մեջ կներառեր Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում: Հայ բնակչությունը դիտվում էր որպես գլխավոր խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին: Թեև Հայոց ցեղասպանությունը ծրագրավորվել էր դեռևս 1911-1912 թթ., երիտթուրքերը որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը` իրագործելով այն: Ինչքա՞ն մարդ զոհվեց Հայոց ցեղասպանության ընթացքում: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ., իսկ մնացյալ հատվածը կամ բռնի կերպով մահմեդականացվեց, կամ ապաստանեց տարբեր երկրներում: Ցեղասպանության իրագործման մեխանիզմը: Ցեղասպանությունը մարդկանց կազմակերպված բնաջնջումն է` նրանց կոլեկտիվ գոյությանը վերջ դնելու հիմնական նպատակով: Հետևաբար, ցեղասպանության իրագործման համար անհրաժեշտ է կենտրոնացված ծրագրավորում և դրա իրագործման ներքին մեխանիզմ, ինչն էլ ցեղասպանությունը դարձնում է պետական հանցագործություն, քանի որ միայն պետությունն է օժտված այն բոլոր ռեսուրսներով, որոնք կարելի է օգտագործել այս քաղաքականությունն իրականացնելու համար: 1915թ. ապրիլի 24-ին սկսած ձերբակալությամբ (հիմնականում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսից) և դրան հետևած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացմամբ, սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Հայոց ցեղասպանության իրագործման երկրորդ փուլը` մոտ 60.000 հայ տղամարդկանց զորակոչն էր թուրքական բանակ, որոնք ավելի ուշ զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից: Ցեղասպանության երրորդ փուլը նշանավորվեց կանանց, երեխաների, ծերերի ջարդով, տեղահանությամբ դեպի սիրիական անապատ: Տեղահանության ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ավազակախմբերի կողմից, մյուսները մահացան սովից, համաճարակային հիվանդություններից: Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության: Տասնյակ հազարավոր մարդիկ բռնի մահմեդականացվեցին: Վերջապես, Հայոց ցեղասպանության վերջին փուլը` թուրքական կառավարության մասսայական տեղահանությունների և հայ ազգի դեմ իր իսկ հայրենիքում իրագործված բնաջնջման համընդհանուր և բացարձակ ժխտումն է: Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակվող գործընթացին` Թուրքիան շարունակում է ամեն կերպ պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, այդ թվում` պատմության նենգափոխում, քարոզչական միջոցներ, լոբբի և այլն: |